Ամփոփիչ ֆիլմ «Մուտք» ճամբարից

20170825_134723(0)

Ահա և ավարտվեց, որպեսզի նոր ու վստահ քայլերով ու թափով սկսվի կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներ այլ դպրոցներից ընդունված 2-5-րդ դասարանցիների «Մուտք»-ի ճամբարը: Հինգ օր տևած ճամբարական կյանքի, ներառման, պայծառ օրերի ընթացքում անտրտունջ ու խիզախ կերպով իրենց դրսևորեցին նորեկ սեբաստացիները: Այս մի քանի օրվա ընթացքում, հասցրեցինք ծանոթանալ կրթահամալիրի հրաշալիքների հետ, և հասկանալ այդ հնարավորությունների մեծագույն առավելությունը՝ սեբաստացի լինելը: Լողացինք, ծեփեցինք, մուտքագրեցինք մեր տպավորությունները, երգեցինք ու պարեցինք, միջավայրը խնամողին մեր մեջ արթնացրինք, ճամփորդեցինք և իհարկե կնքվեցինք որպես իսկական սեբաստացիներ՝ հաղթահարելով մեր առաջին բարձունքը: Ճամբարը ներառման լավագույն հնարավորությունն է նոր ընդունված սովորողների համար՝ ճանաչելու այն կարևոր ու կյանքի աշխարհը, որտեղ իրենք են նոր ուսումնական տարում սովորելու: Շատերը իրենց մեջ բացահայտեցին լողորդին, կենդանասերին, շախմատասերին, խիզախեցին բարձրից նայել ու անթաքույց ծիծաղել, խոսել իրենց մասին …..

Բարի ընթացք նոր 2017-2018 ուսումնական տարում, սիրելի սեբաստացիներ:  Համակարգող՝ Սոնա Փափազյան

«Մուտք»-ի ճամբարականները Բջնիում

Ուրբաթ օրը ճամփորդական էր «Մուտք»-ի ճամբարականների համար: Մեկնեցինք Կոտայքի մարզ, Բջնի:  Կրթահամալիր նոր ընդունված սեբաստացիների առաջին ճամփորդությունն էր, կարելի է ասել՝ առաջին փոքրիկ բարձունքը: Բարձրացանք Բջնու բերդ, գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սեբաստացիները անչափ ոգևորված էին, հերթ չտալով ներկայացնում էին իրենց ճամփորդական գույքը, թե որքանով են պատրաստ, ինչ հետաքրքիր խաղեր ու գրքեր են բերել: Ժամանակը ստուգեցին՝ տեսնեն այրդո՞ք համացանցում ճիշտ է գրված Երևանից-Բջնի հասնելու ժամանակը:  Բոլորը հավելյալ շշերով էին՝ Բջնիի հանքային ջուրը տուն տանելու համար: Ճանապարհը շատ ուրախ անցավ՝ երգելով, քննարկելով: Եկեղեցու բակում տանձենիներ կային, և մեզ թույլ տվեցին բարձրանալ, քաղել: Ճամբարականների ուրախությանը չափ չկար:  Բջնու բերդ բարձրանալը շատերի համար փորձության պես բան էր, տրնտջացին ամենասկզբում, վեջնակետին հասնելուն պես՝ բացվող տեսարանը տեսան, ու ամեն բան մոռացվեց: Հեռադիտակներով գտան Աստվածածին եկեղեցին, նայեցին հեռուները, Հրազդան գետին բարև ասեցին:  Հրազդան գետի ափեզրին մոտ ճաշեցինք, խաղեր խաղացինք, գետի ջրի հոսքն ու անուշ կարկաչը լսեցինք, հանքային ջրի օգտակարության մասին իմացանք: Ճամբարականները տպավորված էին, ուրախ և իհարկե, արդեն շատ հմտություններ ձեռք բերած, որոնք կօգտագործեն իրենց սեբաստացիական ակտիվ ու ճամփորդական կյանքում:

Ճանապարհին

Եկեղեցու բակում

Это слайд-шоу требует JavaScript.

Բջնիի բարձունքում: Բջնու բերդ:

Это слайд-шоу требует JavaScript.

Զանգի՜ վայելք

Это слайд-шоу требует JavaScript.

«Մուտք»-ն այսօր Արևելյան դպրոցում էր

Չորրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, հարազատորեն ողջույններով ու պարերգերով: Այդ օրը ճամբարական  Դավիթը, հատուկ պոնիի համար, գազար էր բերել, երազում տեսել էր, որ պոնին շատ քաղցած է:  Ճամբարականները անհամբեր սպասում էին թե երբ պետք է կրկին այցելենք Միջին դպրոց, գրադարան, որպեսզի շարունակեին նախորդ օրվա ընթերցած գիրքը: Տղաներից շատերը շախմատային մենամարտ սկսեցին: Գրադարանից օգտվելու հմտություններին շատ շուտ ընտելացան, տիկին Նոննային սիրով դիմում էին, խորհուրդ հարցնում:  Քարտեզի օգնությամբ հասանք Արևելյան դպրոց, որտեղ մեզ սպասում էր լողավազանն ու գեղեցիկ լողափը: Լողացինք, հեծանվավարեցինք, ճաշեցինք, օրվա ամփոփումն արեցինք ու պայմանավորվեցինք վաղվա ճամփորդության հետ կապված: Ճամբարականները, իսկական ճամփորդի պես, պետք է տանը ուսումնասիրեին այցելվող վայրի մասին, տեղեկություններ ընթերցեին, որպեսզի մեկը մյուսին փոխանցեր իր որոնումների արդյունքները:

Ճամփորդական նախագիծ. «Մուտքի» ճամբարը Բջնիում

d

«Մուտք» ճամբարի  մասնակիցների առաջին ճամփորդությունը նախագծի շրջանակում, ինչպես նաև Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը նախագծին մասնակցություն: Նպատակն է ուսումնասիրել, ճանաչել տնտեսական  կարևոր նշանակություն ունեցող Հրազդան գետը,  կատարել էկոակցիա՝ հավաքել աղբը ափամերձ հատվածներում, այցելել Բջնի հանքային աղբյուրի մոտ, ուսումնասիրել այն: Տեսնել Բջնու բերդը, տեղեկություններ իմանալ բերդի մասին: Այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցի:  Սովորել լինել անտրտունջ, ճամփորդական հագուկապով,  բարձր տրամադրությամբ, անհոգնել:

Նախագծեր՝  «Ճանաչում ենք այցելելով», «Գետը քաղաքում»

Մասնակիցներ՝ «Մուտք» ճամբարի սեբաստացիներ, Արևմտյան դպրոցի սովորողներ

Ընթացք՝ Մասնակիցները համացանցից որոնում են տեղեկություն Բջնիի, Քարաշամբի, Հրազդան գետի մասին

Մեկնում՝ օգոստոսի 25 Արևմտյան դպրոցի արշավախմբային կայանի դիմացից

Ժամ՝ 09:30

Վերադարձ՝  15:00 Читать далее

Շրջայց-ծանոթություն. «Մուտք ճամբար»

Ներկայացնում է Հովհաննիսյան Արաքսը

Առողջ կրթության մասը առողջ կրթական միջավայրն է, իսկ վերջինիս կարևորագույն բաղադրիչներից է միջավայրի խնամքը և հոգածությունը, որը յուրաքանչյուրիս ամենօրյա գործունեության մաս է: Իսկ նոր սեբաստացիները արդեն իսկ սիրով ներգրավվել են աշխատանքային առօրիայում:

Հեծանիվը որպես ուսումնական գործիք խնամք է պահանջում, ծանոթություն ու ընկերություն է պահանջում, հակառակ դեպքում այն ուղղակի կլինի գործիք:

Կավը ունի հզոր թերապևտիկ ազդեցություն` ինչպես խմբային, այնպես ել անհատական պլանում: Կավը, ինչպես նաև ավազը, ջուրը բացասական լիցքերի կլանման և ռելաքսացիայի հզոր միջոցներ են:

Շարունակությունը՝ բլոգում:

«Մուտք» ճամբարի երրորդ օրվա տրամադրությունը

Ճամբարական սեբաստացիների երրորդ օրը հագեցած էր հետաքրքրիր գործունեություններով: Օրվա անբաժան մասնիկն է՝ միջավայրի խնամքով զբաղվելը, անգամ ասելու ու հիշեցնելու կարիք էլ չի լինում, երրորդ օրն է, իսկ իրենք արդեն ինքնուրույն խնամում են ծաղիկները, ստուգում հողի չորացած վիճակը: Ընդհանուր պարապմունքը,դրան  մասնակցությունը, յուրահատուկ բարևի կերպով ընկալած սեբաստացիները, պարերին ու երգերին լիարժեք ու անկաշկանդ կարողանում են մասնակցել, ու առավոտը սկսել՝ լիցքավորված ու հավեսով: Ընկեր Քրիստինեին չօգնել չէինք կարող:  Մաքրեցինք փոշոտված ու ցեխոտ հեծանիվները, ինքնագլորները:  Ամեն գործ այնքան սիրով են անում, որ տեսնողն ակամայից դրական լիցքերի պաշար ես ստանում: Մրցում էին՝ ով արագ կավարտի, ում մաքրած հեծանիվը ընկեր Քրիստինեի դուրը կգա ու այդպես շարունակ:

Օրվա երկրորդ հատվածը ճամփորդական էր: Յուրաքանչյուր ունի Ամառ 2017 տեղեկատվական-քարտեզ թերթիկը, որի օգնությամբ պետք է հասնեինք Միջին դպրոց/Խառնարան/: Ուսումնասիրեցինք, մեր գտնվելու վայրը գտանք, հաշվարկեցինք, հասկացանք, որ ամենևին էլ դժվար չէ գտնել մեկ դպրոցից՝ մյուսը տանող կախարդանքի ճանապարհը: Միջին դպրոցի կենտրոական գրադարանում ծանոթացանք տիկին Նոննայի հետ: Գրքերի բազմազանությունից գլուխները կորցրած, այս պահարանից մյուսն էին թռնում, վերցնում ու դնում, ընտրում ու ընտրում էին գրքերը: Երկու զույգ էլ որոշեց շախմատային մենամարտ անցկացնի: Ճամբարականներին շատ դուր եկավ գրադարանը, ուստի որոշեցինք կրկին վերադառնալ արդեն հաջորդ օրը:

Խառնարանից հետո, արդեն քարտեզը լավ ուսումնասիրած ճամբարականների օգնությամբ, հասանք Հյուսիսային դպրոց, որտեղ և շարունակելու էինք մեր գործունեությունները՝ կավագործություն և այդքան սպասված լողուսուցումը: Իհարկե Ատիի կողքով էլ անտարբեր անցնել չկարողացանք, բարևեցինք, շոյեցինք: Սեբաստացիների նորն ու հինը չի լինում, ինչպես նաև չի լինում լող չսիրող ու լողալ չիմացող սեբաստացի, լողում են բացառապես բոլորը, սիրում են լողալ ՝շաաաա՜տ: Շատերը լողից հետո նաև հեծանվավարեցինք ու գնացինք բրուտանոց: Ահա այստեղ յուրաքանչյուրի անահատականությունը, մոտեցումները սկսեցին երևան գալ, և իրենց ծեփած առարկաներից հասկանում էիր՝ տրամադրությունը, տեսակը, ընկալումները….: Հրաշալի  են:

 

«Մուտք-ի» երկրորդ օրը

Ներկայացնում է Հովհաննիսյան Արաքսը

Ճամբարային օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա ընկեր Սոֆայի հետ սովորեցինք պարերգեր: Ապա կազմակերպեցինք էկոտուր հարակից թաղամասում և այգում: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցում էին աշխատանքներին:

Այնուհետև կազմակերպեցինք լողուսուցման պարապմունք: Իսկ օրը ավարտեցինք մեդիահմտությունների զարգացմամբ: Ճամբարականները Word ծրագրով մուտքագրեցին փոքրիկ պատումներ իրենց մասին: Իսկ արդեն հմուտ սեբաստացիները օգնում և սովորեցնում էին նոր ընկերներին:

21032839_937815826366148_8713223973422540728_n

ֆոտոշարը՝  բլոգում:

«Մուտք»-ի երկրորդ օրը

Այսօր ճամբարի մասնակիցների հետ հանդիպեցինք արդեն իրար լավ ծանոթ, միմյանց պահանջներին, նախասիրություններին տեղյակ ընկերների պես: Օրվա լավագույն սկիզբը ընհանուր պարապմունքն է, որի անցկացման համար էլեկտրականության բացակայությունը չխանգարեց:  Նոր սեբաստացիների համար երգերի ու պարերի ուսուցումը շատ հեշտ է տրվում` շուտ են ըմբռնում ու հաճուքով մասնակցում:  Այս ամենը ավելի մատչելի ու ուրախ է յուրացվում հենց իրենց հասկակակից, արդեն բազմամյա սեբաստացիության փորձ ունեցող ընկերների շնորհիվ: Այսօր՝ Աննա, Մարիա և Հակոբ սովորորեցնող-սովորող եռյակին միացավ նաև Լուիզան: «Մուտք»-ի ճամբարականները քսանն էին: Նոր սովորողներ ունեինք՝ Սաթեն՝ Հյուսիսային դպրոցից, Քոչարյան Քոչարը՝ Արևմուտքից, Աղաջանյան Արսենը՝ Արևելքից, Արտյոմ և Լանա Գրիգորյանները՝ Արևմտուքից:

 

 

Օրվա անբաժան մասն է կազմում միջավայրի խնամքին հատկացվող հատվածը: Սեբաստացիները մեծ խանդավառությամբ, պլաստիկ շշերը իրարից խլելով, Բ4 թաղամասի տարածքով, ինչպես իսկական սանիտարները ,ամեն անկյուն մտան ու աղբ հավաքեցին:  Ամբողջ ընթացքում բացականչելով՝ վա՜խ, ինչ հավես է բայց: Տեսարանը զվարճալի էր, բայց իսկապես աղբի կռիվ էր, այս անգամ էլ չէր հերիքում:  Շատերին իհարկե հետաքրքրեց, բա ինչու՞ ենք այս աշխատանքը անում ամեն օր, ինչն է կարևոր ու անկարևոր: Աշխատանքի ավարտին, իրենք իրենց հետագիծը նայեցին, ու պատասխանելու կարիք չեղավ: Читать далее