«Մուտք»-ն այսօր Արևելյան դպրոցում էր

Չորրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, հարազատորեն ողջույններով ու պարերգերով: Այդ օրը ճամբարական  Դավիթը, հատուկ պոնիի համար, գազար էր բերել, երազում տեսել էր, որ պոնին շատ քաղցած է:  Ճամբարականները անհամբեր սպասում էին թե երբ պետք է կրկին այցելենք Միջին դպրոց, գրադարան, որպեսզի շարունակեին նախորդ օրվա ընթերցած գիրքը: Տղաներից շատերը շախմատային մենամարտ սկսեցին: Գրադարանից օգտվելու հմտություններին շատ շուտ ընտելացան, տիկին Նոննային սիրով դիմում էին, խորհուրդ հարցնում:  Քարտեզի օգնությամբ հասանք Արևելյան դպրոց, որտեղ մեզ սպասում էր լողավազանն ու գեղեցիկ լողափը: Լողացինք, հեծանվավարեցինք, ճաշեցինք, օրվա ամփոփումն արեցինք ու պայմանավորվեցինք վաղվա ճամփորդության հետ կապված: Ճամբարականները, իսկական ճամփորդի պես, պետք է տանը ուսումնասիրեին այցելվող վայրի մասին, տեղեկություններ ընթերցեին, որպեսզի մեկը մյուսին փոխանցեր իր որոնումների արդյունքները:

Оставьте комментарий