«Մուտք»-ի ճամբարականները Բջնիում

Ուրբաթ օրը ճամփորդական էր «Մուտք»-ի ճամբարականների համար: Մեկնեցինք Կոտայքի մարզ, Բջնի:  Կրթահամալիր նոր ընդունված սեբաստացիների առաջին ճամփորդությունն էր, կարելի է ասել՝ առաջին փոքրիկ բարձունքը: Բարձրացանք Բջնու բերդ, գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սեբաստացիները անչափ ոգևորված էին, հերթ չտալով ներկայացնում էին իրենց ճամփորդական գույքը, թե որքանով են պատրաստ, ինչ հետաքրքիր խաղեր ու գրքեր են բերել: Ժամանակը ստուգեցին՝ տեսնեն այրդո՞ք համացանցում ճիշտ է գրված Երևանից-Բջնի հասնելու ժամանակը:  Բոլորը հավելյալ շշերով էին՝ Բջնիի հանքային ջուրը տուն տանելու համար: Ճանապարհը շատ ուրախ անցավ՝ երգելով, քննարկելով: Եկեղեցու բակում տանձենիներ կային, և մեզ թույլ տվեցին բարձրանալ, քաղել: Ճամբարականների ուրախությանը չափ չկար:  Բջնու բերդ բարձրանալը շատերի համար փորձության պես բան էր, տրնտջացին ամենասկզբում, վեջնակետին հասնելուն պես՝ բացվող տեսարանը տեսան, ու ամեն բան մոռացվեց: Հեռադիտակներով գտան Աստվածածին եկեղեցին, նայեցին հեռուները, Հրազդան գետին բարև ասեցին:  Հրազդան գետի ափեզրին մոտ ճաշեցինք, խաղեր խաղացինք, գետի ջրի հոսքն ու անուշ կարկաչը լսեցինք, հանքային ջրի օգտակարության մասին իմացանք: Ճամբարականները տպավորված էին, ուրախ և իհարկե, արդեն շատ հմտություններ ձեռք բերած, որոնք կօգտագործեն իրենց սեբաստացիական ակտիվ ու ճամփորդական կյանքում:

Ճանապարհին

Եկեղեցու բակում

Это слайд-шоу требует JavaScript.

Բջնիի բարձունքում: Բջնու բերդ:

Это слайд-шоу требует JavaScript.

Զանգի՜ վայելք

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий