«Մուտք» ճամբարի երրորդ օրվա տրամադրությունը

Ճամբարական սեբաստացիների երրորդ օրը հագեցած էր հետաքրքրիր գործունեություններով: Օրվա անբաժան մասնիկն է՝ միջավայրի խնամքով զբաղվելը, անգամ ասելու ու հիշեցնելու կարիք էլ չի լինում, երրորդ օրն է, իսկ իրենք արդեն ինքնուրույն խնամում են ծաղիկները, ստուգում հողի չորացած վիճակը: Ընդհանուր պարապմունքը,դրան  մասնակցությունը, յուրահատուկ բարևի կերպով ընկալած սեբաստացիները, պարերին ու երգերին լիարժեք ու անկաշկանդ կարողանում են մասնակցել, ու առավոտը սկսել՝ լիցքավորված ու հավեսով: Ընկեր Քրիստինեին չօգնել չէինք կարող:  Մաքրեցինք փոշոտված ու ցեխոտ հեծանիվները, ինքնագլորները:  Ամեն գործ այնքան սիրով են անում, որ տեսնողն ակամայից դրական լիցքերի պաշար ես ստանում: Մրցում էին՝ ով արագ կավարտի, ում մաքրած հեծանիվը ընկեր Քրիստինեի դուրը կգա ու այդպես շարունակ:

Օրվա երկրորդ հատվածը ճամփորդական էր: Յուրաքանչյուր ունի Ամառ 2017 տեղեկատվական-քարտեզ թերթիկը, որի օգնությամբ պետք է հասնեինք Միջին դպրոց/Խառնարան/: Ուսումնասիրեցինք, մեր գտնվելու վայրը գտանք, հաշվարկեցինք, հասկացանք, որ ամենևին էլ դժվար չէ գտնել մեկ դպրոցից՝ մյուսը տանող կախարդանքի ճանապարհը: Միջին դպրոցի կենտրոական գրադարանում ծանոթացանք տիկին Նոննայի հետ: Գրքերի բազմազանությունից գլուխները կորցրած, այս պահարանից մյուսն էին թռնում, վերցնում ու դնում, ընտրում ու ընտրում էին գրքերը: Երկու զույգ էլ որոշեց շախմատային մենամարտ անցկացնի: Ճամբարականներին շատ դուր եկավ գրադարանը, ուստի որոշեցինք կրկին վերադառնալ արդեն հաջորդ օրը:

Խառնարանից հետո, արդեն քարտեզը լավ ուսումնասիրած ճամբարականների օգնությամբ, հասանք Հյուսիսային դպրոց, որտեղ և շարունակելու էինք մեր գործունեությունները՝ կավագործություն և այդքան սպասված լողուսուցումը: Իհարկե Ատիի կողքով էլ անտարբեր անցնել չկարողացանք, բարևեցինք, շոյեցինք: Սեբաստացիների նորն ու հինը չի լինում, ինչպես նաև չի լինում լող չսիրող ու լողալ չիմացող սեբաստացի, լողում են բացառապես բոլորը, սիրում են լողալ ՝շաաաա՜տ: Շատերը լողից հետո նաև հեծանվավարեցինք ու գնացինք բրուտանոց: Ահա այստեղ յուրաքանչյուրի անահատականությունը, մոտեցումները սկսեցին երևան գալ, և իրենց ծեփած առարկաներից հասկանում էիր՝ տրամադրությունը, տեսակը, ընկալումները….: Հրաշալի  են:

 

Оставьте комментарий