Մեկնարկեց 2-5-րդ դասարանցիների մուտքի ճամբարը

21039802_337076526727424_656265743_n.jpg

Այսօր  Արևմտյան դպրոցում մեկնարկեց 2-5-րդ դասարանցիների մուտքի ճամբարը, որը ղեկավարում է  Սոնա Փափազյանը: Օրը  հետաքրքիր ու բազմաբովանդակ էր: Շատ բան հասցրեցինք սովորել, նախ ծանոթացանք միմյանց հետ , հետո  շրջայց կատարեցինք դպրոցով, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, տիկին Սոֆյան մեզ սովորեցրեց  երկու նոր երգ, երկու պար: Եղանք Ագարակում, ծանոթացանք մեր չորքոտանի ընկերների հետ, հետո մի լավ զովացանք լողավազանում, լողացինք, արևայրուք ընդունեցինք, հեծանիվ վարեցինք: Վերջում ընկեր Սոնան  ներկայացրեց մեր կայքը, ենթակայքերը, սովորողները իրենց նոր ընկերներին պատմեցին ու ցույց տվեցին, թե ինչպես են նյութ հրապարակում կայքում, ներկայացրեցին իրենց բլոգները: Շատ տպավորված ետ վերադարձանք  դպրոց:

Գրում է Ռիմա Երեմյանը

«Մուտք» ճամբարի մեկնարկ

21039808_937123429768721_1449381663_nԱյսօր մեկնարկեց կրթահամալիր այլ դպրոցներից ընդունված 2-5-րդ դասարանցիների «Մուտքի» ճամբարի առաջին օրը: Ճամբարականները տասնվեցն էին՝ աշխույժ, շողացող աչքերով,  իրենց նոր աշխարհով՝  կրթահամալիրով հետաքրքրված: Օրը սկսել ենք  Արևմտյան ճամբարի հետ   լողափնյա ընդհանուր պարապմունքով, մարզական հատվածը՝ վստահելով նոր սովորողներին: Շրջեցինք Արևմտյան դպրոցում, ծանոթացանք տարածքի հետ, խնամեցինք բույսերը, ջրեցինք: Շատերի մոտ հարց էր ծագում՝ ինչու՞ արևելյան, արևմտյան դպրոցներ և կամ Սեբաստացի կրթահամալիր…:  Այդ հարցի պատասխանն էլ ստացան, իմացան, որ իրենցից յուրաքանչյուրը սովորելու է Արագած լեռան չորս գագաթներին համապատասխան  մի բևեռում , և որ իրենք շատ կարևոր կողմերն են Հայաստանի ամենաբարձր կետի:  Շատերը, շախմատ խաղալ գիտեին և սիրով խաղում էին, մինչև կգային իրենց ճամբարական ընկերները: «Հակաբացիլ Կոմիտաս»-ի երգացանկից բոլորին ծանոթ էր «Արև-Արև՜» եգը, և տիկին Սոֆյայի նվագակցությամբ ու օգնությամբ շատ արագ ընկալեցին երաժշտությունը ու սկսեցին երգել: Սիրեցին Բարեկենդանի երգը՝ «Գնացեք տեսեք»-ը, Թամզարա պարը: Զարմացան, որ առավոտյան մենք պարով ու երգով ենք բարև  ասում միմյանց: Բոլորը  սեբաստացուն վայել հանդերձանքով էին՝  խուրջինով, գկխարկով, բերել էին լողազգեստներ և անհամբեր էին, ուզում էին միանգամից ամեն հնարավոր բան արագ անել ու լողալ: Մինչև լողալը, ծննդյան տոն ունեինք՝ Արևելյան դպրոցից Աշոտի 10ամյակն էր, շնորհավորեցինք ու այդքան սպասված լողի ժամը եկավ: Հմուտ լողորդները ավելի շատ էին, Արևելյան դպրոցից ՝ Պողոսը և Դավիթը, Հարավային դպրոցից՝ Ալլան, զարմացրին  լողորդի  իրենց հմտություններով:

Այսօր ծանոթացել ենք նաև կայքերին, ենթակայքերին, մեյլին: Սովորել են մուտք գործել մեյլ համակարգ, շատերն արդեն մեյլեր ունեն: Վաղվանից կաշխատենք նաև բլոգներով: Ճամբարի այս հերթափոխին ինչ-ինչ պատճառնբերով չմասնակցած սովորողները, ունեն հնարավորություն եկող շաբաթ մեկնարկող հերթափոխին միանալու:

Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի:

Ճամբարի համակարգող՝ Սոնա Փափազյան

«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-5-րդ դասարաններ դիմած սովորողների համար

picmonkey-collage

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Արևմտյան դպրոց- պարտեզ

Ժամկետ՝ օգոստոսի 21-25

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներ այլ դպրոցներից դիմած 2-5-րդ դասարանցիներ

Համակարգող՝ Սոնա Փափազյան, Կարինե Խառատյան, Արաքս Հովհաննիսյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին

Դպրոց-պարտեզի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ/խուրջին/
  • անհատական թվային միջոց՝ նեթբուք-նոթբուք-պլանշետ/լիցքավորիչի հետ/
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  • լողազգեստ/ցամքոց/

Ծրագրում՝ 

  • Ofiice փաթեթ/ հայատառ մուտագրում  ենք փոքրիկ պատմություն իրենց մասին,  power point պրեզենտացիա ենք պատրաստում,paint-ով նկարում ենք/
  • Սովորում ենք դպրոցական ռադիո անել՝ պատմել օրվա իրադարձությունների՝ տեսածի, լասածի, սովորածի մասին
  • Մոնտաժային ծրագիր- Movie maker
  • Լողուսուցում
  • հեծանվավարություն
  • Երգեր՝ «Անդաստան», «Գնացեք տեսեք», «Սոնա յար», «Արև-արև»
  • Պարերգեր՝ «Էջմիածին», «Նախշուն կաքավ»
  • Պարեր՝ «Ծաղկաձորի», «Թամզարա»
  • էլեկտրոնային փոստից օգտվելու հմտություններ
  • Կայքի և ենթակայքերի հետ ծանոթացում
  • Բլոգավարություն-նոր բլոգներ, սպասարկում
  • Կավով աշխատելու հմտություններ
  • Շախմատ
  • Ռոբոտիքս
  • Այցելություն ագարակ-կենդանիների և բույսերի խնամք

Читать далее