Վստահ քայլերով՝ կրթահամալիր

21208595_1644775922261902_1075223330_n«Մուտք» ճամբարն այսօր կրկին Արևմուտքում էր՝ Իր աշխույժով, հետաքրքրասեր ու իրենց առաջին քայլերը Կրթահամալիրում դնող սովորողների հետ:
Առավոտյան ընդհանուր պարապմունքը լավ հնարավորություն էր նախորդ շաբաթվա սովորածը վերհիշելու համար: Դե, իսկ տիկին Սոֆյան կրկին նոր երգ ու պար էր նախատեսել ճամբարականների համար:
Նոր սեբաստացիներն այսօր նաև Ագարակ այցելեցին՝ հանդիպելով արդեն ծանոթ ու սիրելի կենդանիներին:
Մեր ճամբարային առօրյայից չպակասեց նաև շրջակա միջավայրի խնամքն ու հեծանվավարությունը, որ ակտիվ ճամբարականներն իրականացրին մեծ ոգևորությամբ ու հմտությամբ:

 

 

Ամփոփիչ ֆիլմ «Մուտք» ճամբարից

20170825_134723(0)

Ահա և ավարտվեց, որպեսզի նոր ու վստահ քայլերով ու թափով սկսվի կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներ այլ դպրոցներից ընդունված 2-5-րդ դասարանցիների «Մուտք»-ի ճամբարը: Հինգ օր տևած ճամբարական կյանքի, ներառման, պայծառ օրերի ընթացքում անտրտունջ ու խիզախ կերպով իրենց դրսևորեցին նորեկ սեբաստացիները: Այս մի քանի օրվա ընթացքում, հասցրեցինք ծանոթանալ կրթահամալիրի հրաշալիքների հետ, և հասկանալ այդ հնարավորությունների մեծագույն առավելությունը՝ սեբաստացի լինելը: Լողացինք, ծեփեցինք, մուտքագրեցինք մեր տպավորությունները, երգեցինք ու պարեցինք, միջավայրը խնամողին մեր մեջ արթնացրինք, ճամփորդեցինք և իհարկե կնքվեցինք որպես իսկական սեբաստացիներ՝ հաղթահարելով մեր առաջին բարձունքը: Ճամբարը ներառման լավագույն հնարավորությունն է նոր ընդունված սովորողների համար՝ ճանաչելու այն կարևոր ու կյանքի աշխարհը, որտեղ իրենք են նոր ուսումնական տարում սովորելու: Շատերը իրենց մեջ բացահայտեցին լողորդին, կենդանասերին, շախմատասերին, խիզախեցին բարձրից նայել ու անթաքույց ծիծաղել, խոսել իրենց մասին …..

Բարի ընթացք նոր 2017-2018 ուսումնական տարում, սիրելի սեբաստացիներ:  Համակարգող՝ Սոնա Փափազյան

«Մուտք»-ի ճամբարականները Բջնիում

Ուրբաթ օրը ճամփորդական էր «Մուտք»-ի ճամբարականների համար: Մեկնեցինք Կոտայքի մարզ, Բջնի:  Կրթահամալիր նոր ընդունված սեբաստացիների առաջին ճամփորդությունն էր, կարելի է ասել՝ առաջին փոքրիկ բարձունքը: Բարձրացանք Բջնու բերդ, գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սեբաստացիները անչափ ոգևորված էին, հերթ չտալով ներկայացնում էին իրենց ճամփորդական գույքը, թե որքանով են պատրաստ, ինչ հետաքրքիր խաղեր ու գրքեր են բերել: Ժամանակը ստուգեցին՝ տեսնեն այրդո՞ք համացանցում ճիշտ է գրված Երևանից-Բջնի հասնելու ժամանակը:  Բոլորը հավելյալ շշերով էին՝ Բջնիի հանքային ջուրը տուն տանելու համար: Ճանապարհը շատ ուրախ անցավ՝ երգելով, քննարկելով: Եկեղեցու բակում տանձենիներ կային, և մեզ թույլ տվեցին բարձրանալ, քաղել: Ճամբարականների ուրախությանը չափ չկար:  Բջնու բերդ բարձրանալը շատերի համար փորձության պես բան էր, տրնտջացին ամենասկզբում, վեջնակետին հասնելուն պես՝ բացվող տեսարանը տեսան, ու ամեն բան մոռացվեց: Հեռադիտակներով գտան Աստվածածին եկեղեցին, նայեցին հեռուները, Հրազդան գետին բարև ասեցին:  Հրազդան գետի ափեզրին մոտ ճաշեցինք, խաղեր խաղացինք, գետի ջրի հոսքն ու անուշ կարկաչը լսեցինք, հանքային ջրի օգտակարության մասին իմացանք: Ճամբարականները տպավորված էին, ուրախ և իհարկե, արդեն շատ հմտություններ ձեռք բերած, որոնք կօգտագործեն իրենց սեբաստացիական ակտիվ ու ճամփորդական կյանքում:

Ճանապարհին

Եկեղեցու բակում

Это слайд-шоу требует JavaScript.

Բջնիի բարձունքում: Բջնու բերդ:

Это слайд-шоу требует JavaScript.

Զանգի՜ վայելք

Это слайд-шоу требует JavaScript.

Ճամբարային 4-րդ օրը արևմուտքում

Առավոտյան մարզանք, երգ ու պար, միջավայրի խնամք, այս ամենը կազմում են օրվա կարևոր բաղադրիչը: Այսօր այցելեցինք սեղանի թենիսի ակումբ, որտեղ ընկեր Հասմիկի օգնությամբ սովորեցինք խաղի կանոնները, գնդաթիրի ճիշտ օգտագործումը: Օրը ավարտեցինք հեծանվավարության մրցույթով և լողավազանում զովանալով:

ֆոտոշարը՝ բլոգում

Ճամբարային օրը Հյուսիսային ճամբարում

Այսօր մեր ճամբարականների թիվը 14 էր: Առավոտյան այցելեցինք Ագարակ. նախ ձիերին խնամեցինք` ​մաքրեցինք, սանրեցինք, սիրեցինք, ապա ծանոթացանք ագարակի մյուս բնակիչների` ոսկեփայլ  ու որսորդական փասիանների, հնդկական ու ճապոնական հավերի, սիրամարգի, սագ Մարտինի ու իր ընտանիքի և մյուս թռչունների հետ:  Նախաճաշից հետո մեզ կրկին իր արվեստանոց- լաբորատորիայում ընկեր Արթուրն էր սպասում:

շարունակությունը՝ ջոկատավարի բլոգում

«Մուտք»-ն այսօր Արևելյան դպրոցում էր

Չորրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, հարազատորեն ողջույններով ու պարերգերով: Այդ օրը ճամբարական  Դավիթը, հատուկ պոնիի համար, գազար էր բերել, երազում տեսել էր, որ պոնին շատ քաղցած է:  Ճամբարականները անհամբեր սպասում էին թե երբ պետք է կրկին այցելենք Միջին դպրոց, գրադարան, որպեսզի շարունակեին նախորդ օրվա ընթերցած գիրքը: Տղաներից շատերը շախմատային մենամարտ սկսեցին: Գրադարանից օգտվելու հմտություններին շատ շուտ ընտելացան, տիկին Նոննային սիրով դիմում էին, խորհուրդ հարցնում:  Քարտեզի օգնությամբ հասանք Արևելյան դպրոց, որտեղ մեզ սպասում էր լողավազանն ու գեղեցիկ լողափը: Լողացինք, հեծանվավարեցինք, ճաշեցինք, օրվա ամփոփումն արեցինք ու պայմանավորվեցինք վաղվա ճամփորդության հետ կապված: Ճամբարականները, իսկական ճամփորդի պես, պետք է տանը ուսումնասիրեին այցելվող վայրի մասին, տեղեկություններ ընթերցեին, որպեսզի մեկը մյուսին փոխանցեր իր որոնումների արդյունքները:

Ամառային ճամբար. Օգոստոսի 24-ը հարավում

Օգոստոսի 24-ն առանձնացավ նրանով, որ մեր ճամբարային խմբում երեք նորեկ ունեցանք՝ երկու գեղեցկուհի՝ որոնք առաջին անգամ էին Հարավային դպրոցում, և նրանց եղբայը՝ որը մեկ անգամ արդեն եղել էր մեր ճամբարում: Առավոտյան սիրով խնամեցինք մեր միջավայրը՝ ծաղիկնեերը ջրեցինք, քամու բերած աղբը հավաքեցինք, շնիկին ջուր ու կեր տվեցինք:

Առավոտյան երգ ու պար, նախաճաշ, հեծանիվ, հետո քայլարշավ դեպի Մայր դպրոց՝ սեղանի թենիս խաղալու: Իհարկե դեռ խաղալ չգիտենք, բայց ընկեր Հասմիկի հետ նախապես պայմանավորվել ենք՝ կսովորեցնի: Ճամբարականները պատրաստակամ  էին, ոգևորությունը՝ մեծ: Ընկեր Հասմիկն ասաց, որ իրեն զարմացրինք. շատ արագ սովորեցինք խաղալ: Խաղասենյակում միայն մենք էինք, հետո մի ամբողջ խումբ հավաքվեց՝ դասավանդողներ, վերապատրաստվողներ…

Վերադարձանք Հարավային դպրոց: Լողավազանը վաղուց մեզ է սպասում: Շատ շոգ էր, մենք էլ ավելի շատ լողացինք:

20170824_120407.jpg

ֆոտոշարը՝ ջոկատավարի բլոգում

Ճամփորդական նախագիծ. «Մուտքի» ճամբարը Բջնիում

d

«Մուտք» ճամբարի  մասնակիցների առաջին ճամփորդությունը նախագծի շրջանակում, ինչպես նաև Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը նախագծին մասնակցություն: Նպատակն է ուսումնասիրել, ճանաչել տնտեսական  կարևոր նշանակություն ունեցող Հրազդան գետը,  կատարել էկոակցիա՝ հավաքել աղբը ափամերձ հատվածներում, այցելել Բջնի հանքային աղբյուրի մոտ, ուսումնասիրել այն: Տեսնել Բջնու բերդը, տեղեկություններ իմանալ բերդի մասին: Այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցի:  Սովորել լինել անտրտունջ, ճամփորդական հագուկապով,  բարձր տրամադրությամբ, անհոգնել:

Նախագծեր՝  «Ճանաչում ենք այցելելով», «Գետը քաղաքում»

Մասնակիցներ՝ «Մուտք» ճամբարի սեբաստացիներ, Արևմտյան դպրոցի սովորողներ

Ընթացք՝ Մասնակիցները համացանցից որոնում են տեղեկություն Բջնիի, Քարաշամբի, Հրազդան գետի մասին

Մեկնում՝ օգոստոսի 25 Արևմտյան դպրոցի արշավախմբային կայանի դիմացից

Ժամ՝ 09:30

Վերադարձ՝  15:00 Читать далее

Ամառային ճամբար.Օգոստոսի 23. Հարավային ճամբար

20170823_121906.jpg

Հարավային դպրոցի ամառային ճամբարը շարունակում է իր ուսումնական առօրյան. այսօր արդեն չորս ճամբարականով: Բայց դա մեզ չխանգարեց նախապես պայմանավորված ժամին լինել նետաձգարանում՝ ընկեր Գևորգի հետ: Ճամբարականները առաջին անգամ էին լինում նետաձգարանում. ոգևորված էին, անհամբեր ու զարմացած: Ընկեր Գևորգը մեծ սիրով, մեկ առ մեկ սովորեցնում էր կրակել համարձակ ու առանց վախենալու : Իմ փաքրիկ նետաձիգ-ճամբարականները շատ գոհ էին, կարծես թե, հավանեցին այդ սպորտաձևը: Դրանից հետո եղանք մեր շատ սիրելի գրադարանում: Տիկին Նոնային հատուկ մեղմ ու հոգատար ժպիտն արդեն գրավիչ է՝ գրքերի նման: Կարդացինք. նոր բաներ իմացանք սարդերի, դինոզավրերի, շնաձկների մասին:

Վերադարձանք Հարավային դպրոց: Կիսատ գործեր ունեինք. պետք էր արագ ավարտել: Ընկեր Շուշանի հետ բակով շրջեցինք. աղբ կար՝ հավաքեցինք, Արջուկ-շնիկին կեր ու ջուր տվեցինք: Լավ էլ կարոտել է: Հետո՝ էլի լող ու հեծանիվ: Իսկ վերջում վայելեցինք խոստացված պաղպաղակը՝ մեզ հաճելի-նվեր օր պարգևելով:

Շարունակությունը՝ բլոգում: