«Մուտք»-ի երկրորդ օրը

Այսօր ճամբարի մասնակիցների հետ հանդիպեցինք արդեն իրար լավ ծանոթ, միմյանց պահանջներին, նախասիրություններին տեղյակ ընկերների պես: Օրվա լավագույն սկիզբը ընհանուր պարապմունքն է, որի անցկացման համար էլեկտրականության բացակայությունը չխանգարեց:  Նոր սեբաստացիների համար երգերի ու պարերի ուսուցումը շատ հեշտ է տրվում` շուտ են ըմբռնում ու հաճուքով մասնակցում:  Այս ամենը ավելի մատչելի ու ուրախ է յուրացվում հենց իրենց հասկակակից, արդեն բազմամյա սեբաստացիության փորձ ունեցող ընկերների շնորհիվ: Այսօր՝ Աննա, Մարիա և Հակոբ սովորորեցնող-սովորող եռյակին միացավ նաև Լուիզան: «Մուտք»-ի ճամբարականները քսանն էին: Նոր սովորողներ ունեինք՝ Սաթեն՝ Հյուսիսային դպրոցից, Քոչարյան Քոչարը՝ Արևմուտքից, Աղաջանյան Արսենը՝ Արևելքից, Արտյոմ և Լանա Գրիգորյանները՝ Արևմտուքից:

 

 

Օրվա անբաժան մասն է կազմում միջավայրի խնամքին հատկացվող հատվածը: Սեբաստացիները մեծ խանդավառությամբ, պլաստիկ շշերը իրարից խլելով, Բ4 թաղամասի տարածքով, ինչպես իսկական սանիտարները ,ամեն անկյուն մտան ու աղբ հավաքեցին:  Ամբողջ ընթացքում բացականչելով՝ վա՜խ, ինչ հավես է բայց: Տեսարանը զվարճալի էր, բայց իսկապես աղբի կռիվ էր, այս անգամ էլ չէր հերիքում:  Շատերին իհարկե հետաքրքրեց, բա ինչու՞ ենք այս աշխատանքը անում ամեն օր, ինչն է կարևոր ու անկարևոր: Աշխատանքի ավարտին, իրենք իրենց հետագիծը նայեցին, ու պատասխանելու կարիք չեղավ:

 

 

Օրվա ամենասպասելի մասը շարունակում է մնալ լողը: Չլողացող չունենք: Այնքան սեր ու հմտություն, որ ցուցաբերում են ջրի հետ շփվելիս, տեսնելու ու հիանալու է արժանի:

 

 

Օրվա վերջում նրանք մուտքագրեցին իրենց տպավորությունների մասին` ստուգետլով հայերեն տպելու կարողությունը նույնպես: Պատմեցինք, ձայնագրվեցին:

…….Ես Ալլան եմ: Սովորելու եմ Հարավային դպրոցում: Մասնակցում եմ Մուտքի ճամբարին: Մենք այսօր մաքրել ենք դուրսը, զբաղվել մաքրասերի գործով: Իմ նոր ընկերները ու ես շատ ենք սիրում լողալ:

 

………Ես Արուսյակն եմ: Ինձ այս ճամբարը շատ դուր եկավ: Ես սովորելու Արևմտյան դպրոցում, երրորդ դասարանում: Ինձ ամենաշատը դուր եկավ երգի ժամը: Ես սիրում եմ գիրք գրել: Արդեն գրած մեկ գիրք ունեմ:

Գտեք մեզ ամենուրախ ճամբարի առօրյայում:

Լուսանկարները` Արաքս Հովհաննիսյանի, Կարինե Խառատյանի

Համակարգող` Սոնա Փափազյան

Оставьте комментарий